00:00:00

ՀՀԿ-ից՝ ՔՊ․ իշխանության հույսը նախկիներն են

17:34, 27 հոկտեմբեր 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հրապարակել է դեկտեմբերի 5-ին Շիրակի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող անձանց անունները: Ուշագրավ է, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում առաջադրել է թեկնածուների, ովքեր սերտ առնչություն են ունեցել նախկինների հետ։ Irakanum.am-ը դեռ երեկ էր հրապարակել, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի թեկնածությունը։ Վերջինս ԵԿՄ անդամ է, Մանվել Գրիգորյանի սանիկը։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն առաջադրել է Էդգար Փարվանյանի թեկնածությունը։ Նա է գլխավորելու ՔՊ-ի ավագանու ցուցակը։ Փարվայանը Ապարանում հեղինակություն է համարվում, նա զովացուցիչ ըմպելիքների արտադրությմաբ զբաղվող «Ապարան Գրուպ» ընկերության տնօրենն է։ Վերջինս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին անդամակցել է ՀՀԿ-ին, հիմա պարզվում է ճամբարափոխ է եղել և դարձել է իշխանության «սիրելին», չնայած այն հանգամանքին, որ բնավ չի քայլել։ Բայց հիմա ՔՊ-ն տեղ ու պաշտոն է տալիս նաև նրանց, ովքեր 2018-ին չեն քայլել։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն առաջադրել է գործող քաղաքապետին՝ Թովմաս Շահվերդյանին։ Վերջինս ևս մինչև 2018-ի իրադարձությունները ջանասիրաբար աշխատել է ՀՀԿ-ի համար, «վիզ» դրել, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը զգալի ձայներ ստանա Աշտարակում։ Նա էլ դասվեց ճամբարափոխների շարքում։ Վայոց Ձորի Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածուն էլ Վահագն Արսենյանն է։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ Արսենյանները կարկառուն Հանրապետական են եղել։ Ավելին Աշոտ Արսենյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ, բայց ինչպես հետագայում ցույց տվեցին զարգացումները, պաշտոնն ավելի կարևոր է։ Մի շարք համայնքներում ևս ՔՊ-ն հույսը դրել է նախկինների վրա։ Ըստ երևեույթին Գորիսում և Գյումրիում կրած պարտությունն է պատճառը դարձել, որ իշխանությունը որոշել է այս ընտրություններում նախապատվությունը տալ նախկին ՀՀԿ-ականներին, կամ Հանրապետականի հետ սերտ առնչություն ունեցող թեկնածուների։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր