00:00:00

Ովքեր են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուները

16:49, 27 հոկտեմբեր 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դեկտեմբերի 5-ին Շիրակի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող անձանց անունները: Այսպիսով՝
Աշտարակում Թովմաս Շահվերդյանն է, որը Աշտարակի ներկայիս քաղաքապետն է: Ապարանում Էդգար Փարվանյանը,
-Թալինում` Տավրոս Սափեյանը, ով Թալինի քաղաքապետի պաշտոնակատարն է, հունիսի 20-ի ԱԺ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածուն
-Մասիսում ` Սայեն Հայրապետյանը, ով Մասիսի ԵԿՄ նախագահն է
-Արտաշատում ՝ Կառլեն Մկրտչյանը՝ Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարը
-Արարատում ՝ Ասլան Ավետիսյանը,
-Վեդիում ՝ Գարիկ Սարգսյանը, ով Արարատի նախկին մարզպետն էր, այժմ պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարն է
-Արաքսում ՝ Ղազար Ղազարյանը,
-Վաղարշապատում ՝ Դիանա Գասպարյանը՝ Էջմիածնի քաղաքապետ
-Փարաքարում ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը,
-Խոյում ՝ Արգիշտի Մեխակյանը, «Իմ քայլ»-ի նախկին պատգամավոր
-Մեծամորում ՝ Վահրամ Խաչատրյանը,
-Արմավիրում ՝ Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիրի գործող քաղաքապետ
-Բաղրամյանում ՝ Շանթ Առաքելյանը,
-Սպիտակում՝ Քաջայր Նիկողոսյանը՝ Սպիտակի քաղաքապետի պաշտոնակատարը
-Վանաձորում՝ Արամ Խաչատրյանը, ով Լոռու մարզպետն է
-Թումանյանում՝ Տիգրան Մխիթարյանը՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը
-Փամբակում՝ Սուրեն Կոստանդյանը,
-Ամասիայում՝ Մերգել Ղարիբյանը,
-Աշոցքում՝ Կարեն Մանուկյանը՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը
-Ախուրյանում՝ Լիպարիտ Տիգրանյանը,
-Արթիկում՝ Անան Ոսկանյանը,
-Եղեգնաձորում՝ Մուշեղ Ներսիսյանը՝ համայնքի ներկայիս ղեկավարը
-Ջերմուկում՝ Վահագն Արսենյանը՝ Ջերմուկի քաղաքապետի պաշտոնակատարը
-Վայքում՝ Մխիթար Մաթևոսյանը՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը
-Նոյեմբերյանում՝ Կարեն Աբազյանը՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր