00:00:00

Դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 6-ը՝ ոչ աշխատանքային. նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

10:34, 27 հոկտեմբեր 2021

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայներ: Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ ոչ աշխատանքային օրերի կրճատմամբ ՀՆԱ-ն կբարձրանա, առևտուրը կաճի: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 2-ը և հունվարի 7-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր