00:00:00

«Գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի․ «Հրապարակ»

09:33, 27 հոկտեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունն առաջադրվելու է Վայքի, Վարդենիսի, Արթիկի, Ապարանի, Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում․ մեզ հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։ Տեղեկություն ունեինք, որ Ապարանում Բաբայանի կուսակցությամբ է առաջադրվելու նաեւ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով մեր հարցին ի պատասխան ասել էր, որ «գիր-ղուշ» է գցելու` որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի։ Բաբայանը, լսելով հարցը, թե Խաչատրյանը Ձեր կուսակցությա՞մբ է առաջադրվելու, ասաց․ «Որտե՞ղ եք լսել, ես հլը չեմ լսել․․․ Լյովան մեր ընկերն ա, եթե լինի, դնելու ենք։ Բայց տեղյակ չեմ, իմ հետ Լյովան չի խոսացել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր