00:00:00

«Մեծ պատիվ է». Նատալյա Օրեյրոն շնորհակալություն է հայտնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար

23:59, 26 հոկտեմբեր 2021

Երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն շնորհակալություն է հայտնել բոլոր ռուսներին «մեծ պատվի համար»։ Նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը երգչուհուն և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և նրա բոլոր քաղաքացիներին ինձ ցուցաբերված մեծ պատվի համար: Մեր հարաբերությունները հիմնված են ավելի քան քսան տարվա սիրո վրա, և ես զգում եմ, որ այդ կապն էլ ավելի կամրապնդվի»,- գրել է Օրեյրոն «ՎԿոնտակտե»-ի իր էջում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոյին և նրա որդուն։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկուշաբթի պաշտոնական իրավական ակտերի պորտալում։ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ընդունել հետևյալ անձանց՝ Օրեյրո Իգլեսիաս Նատալյա Մարիսա՝ ծնված 1977 թվականի մայիսի 19-ին Ուրուգվայում, նրա որդուն՝ Մոլիո Օրեյրո Մերլին Ատահուալպային՝ ծնված 2012 թվականի հունվարի 26-ին Արգենտինայում»,-ասվում է փաստաթղթում: 2020 թվականի հունիսին Նատալյա Օրեյրոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ դիմում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար և արդեն ներկայացրել է փաստաթղթերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր