Իշխանությունը Շիրակի մարզի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետի թեկնածուի շուրջ վերջնական որոշում է կայացրել։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արթիկի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու է Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի թեկնածությունը։ Անանիկ Ոսկանյանը ԵԿՄ անդամ է, Մանվել Գրիգորյանի սանիկը։

Նշենք, որ Արթիկ համայնքին միանալու է 23 գյուղ։

Ի դեպ ավելի վաղ հրապարակումներ կային այն մասին, որ ՔՊ-ականների ընտրությունը կանգ է առել Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանի վրա։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունը այդ հարցում փոշմանել է, և ըստ չի առաջադրի Վարագյանի թեկնածությունը։ Վերջինս կարկառուն ՀՀԿ-ական էր, 2018-ի հայտնի իրադարձություններց  հետո փոխել էր քաղաքական հայացքները, իսկ հունիսին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ գառ էր մորթում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ, բայց անգամ այս հանգամանքը չօգնեց նրան, և ՔՊ-ին գտել է իր «սրտի» թեկնածուին։

Irakanum.am