00:00:00

ԵԱՏՄ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 2021 թվականի ութ ամսում աճել է 31.3 տոկոսով

01:09, 27 հոկտեմբեր 2021 Տնտեսություն

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի ութ ամսում աճել է 31.3 տոկոսով՝ մինչեւ 45 միլիարդ դոլար, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ): 2021 թվականի հունվար-օգոստոսին փոխադարձ առեւտրի ծավալը կազմել է 45 մլրդ դոլար, ինչը 31.3 տոկոսով ավելի է 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսների համեմատ։ Փոխադարձ առեւտրում արտահանման ծավալների աճ է գրանցվել ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Ղազախստանում արտահանումն աճել է 38 տոկոսով, Ռուսաստանում՝ 33.9 տոկոսով, Հայաստանում՝ 30.8 տոկոսով, Ղրղզստանում՝ 29.9 տոկոսով, Բելառուսում՝ 22.4 տոկոսով, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր