00:00:00

ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

22:59, 26 հոկտեմբեր 2021

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Լեհաստանում հրշեջ տեխնիկայի, ավտոմեքենաների և քաղպաշտպանության ոլորտի գույքի արտադրությամբ զբաղվող «Շիբիցկի» ընկերության սեփականատեր Վալդեմար Շիբիցկին և հայ բարերար Վարուժան Մարտիրոսյանը: Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին` շնորհակալություն է հայտնել Վալդեմար Շիբիցկիին Արցախյան պատերազմի օրերին արտակարգ իրավիճակների բնագավառում ցուցաբերած հումանիտար օգնության համար: ԱԻ նախարարը կարևորել է երկու կողմերի հետաքրքրվածությունը տարբեր գործընթացներում՝ համագործակցության շրջանակն ավելի ընդլայնելու նպատակով: Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես կարևորվել է երկկողմ համագործակցությունը փորձի փոխանակման, կրթական և վերապատրաստման ուղղություններով: Դեսպան Պավել Չեպլակին վերահաստատել է իրենց արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր