00:00:00

ՀՀ կժամանի Ս․ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը, կհանդիպի նաև Միրզոյանի հետ

18:29, 26 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը: Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հանդիպումը։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ Արարատ Միրզոյանի և Էդգար Պենյա Պառայի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին ժամը 12:00-ին, որին ժամը 12:30 կհետևի նամականիշի մարման արարողությունը, այնուհետև ՀՀ ԱԳ նախարարի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի մամուլի համար համատեղ հայտարարությունը։ Կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու և մամուլի համար համատեղ հայտարարությունը լուսաբանելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները։ Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2021թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր