00:00:00

Խորհրդարանում ընդդիմության խոսքն արգելափակվում է, ապա հարկադրաբար պատգամավորը հեռացվում է. Ղազինյան

13:49, 26 հոկտեմբեր 2021

Գեղամ Մանուկյանի՝ Արցախն ուրացողը դավաճան է խոսքերը գրգռեցին նիստը վարողի նուրբ հոգին, և վերջինս հրահանգեց անջատել խոսափողը, որից հետո հրահանգեց աուժով հեռացնել Գեղամ Մանուկյանին ամբիոնի մոտից։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Նշենք, որ ԱԺ-ում Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց, և անվտանգության աշխատակիցներն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով ընդդիմադիր պատգամավորին հեռացրեցին ամբիոնից։ «Գեղամ Մանուկյանը հրաժարվեց լքել ամբիոնը և ցանկացավ օգտվել իր իրավունքից։ Չի կարելի սահմանափակել պատգամավորի խոսքը, չի կարելի կամայական կիրառել հարկադրանքի միջոցներ։ Դա իշխող ռեպրեսիայի մի էլեմենտ է, որտեղ խորհրդարանում ընդդիմության խոսքն ընդհատվում է, արգելափակվում է, ապա հարկադրաբար զինվորական շորերով մարդկանց կողմից պատգամավորն ուժով հեռացվում է։ Ընդդիմությունն ընդամենը պատասխանել է նախկինում ելույթ ունեցող պատգամավորի որակումներին»,-ասաց Արթուր Ղազինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր