00:00:00

Նախագահականից ստում են. հրավիրվածները ՊՇՌ թեստ չեն ունեցել

17:24, 26 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Բաղրամյան 26-ից մեկնաբանել են համացանցում լայն տարածում գտած լուսանկարը, որտեղ հիշեցնենք կազմակերպված միջոցառման ժամանակ ինչպես օտարերկրյա, այնպես էլ ՀՀ նախկին ու գործող պաշտոնյաները փակ տարածքում խախտում են հակահամաճարակային կանոնները։ Հրավիրվածների առաջին շարքում էր նաեւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հասկանալով մեր հայրենակիցների տարակուսանքը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության լուսանկարների առնչությամբ և ըմբռնումով մոտենալով նման արձագանքին՝ միաժամանակ, պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության: Համամիտ ենք այն տեսակետին, որ պատվաստումը վիրուսից պաշտպանվելու, համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու լավագույն ճանապարհն է»,- ասված է նախագահականի տարածած պարզաբանման մեջ։ Մինչդեռ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով հրավիրվածներին նման պահանջ չի եղել, եւ հրավիրելուց որեւէ մեկից ճշտում չեն արել, ՊՇՌ թեստ նույնպես։ Այլ կերպ ասած նախագահականից ստել են, փորձելով իբրեւ թե մեղմել հասարակական դժգոհությունը։ Եվ հետո կա կառավարության հստակ որոշում, փակ տարածքներում դիմակ կրելու պահանջն ուժի մեջ է, ու բնավ կապ չունի տվյալ անձը պատվաստված է, թե ներկայացրել է թեստի բացասական արդյունք։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր