00:00:00

Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ. դա հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան

11:40, 26 հոկտեմբեր 2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ կրճատելով ամանորյա ոչ աշխատանքային օրերը, մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում ու չի մեկնի արտերկիր: «Մենք բերել ենք տնտեսական հիմնավորումները, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս գործողության արդյունքում ամբողջ ՀՆԱ-ն, այդ թվում, առևտուրը, էապես կաճեն», - նշեց նա: Քերոբյանի խոսքով՝ իրենց մոտեցումն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել: «Ես հավատացնում եմ՝ բոլոր հաշվարկները արել ենք՝ հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ ավելի շատ են աշխատելու գումար այդ օրերին», - ասաց նախարարը: Նա նշեց, թե հիմա ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ ու դա հակաքրիստոնեական է: «Մենք ավելի շատ լուծում ենք մշակութային ու կրոնական հարցեր», - վստահեցրեց նախարարը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե իրեն խնդրել են բարձրացնել մեկ հարց՝ ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց: Քերոբյանն էլ արձագանքեց՝ իր մտքով է անցել: «Բայց պարզվում է՝ նաև ձեր գործընկերների մտքով է վաղուց դա անցել, այս նախագիծը դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել, ինչ-որ պատճառներով չի ստացվել», - ասաց Էկոնոմիկայի նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր