00:00:00

Իրանահայ գրողների միության ներկայացուցիչները այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

21:07, 25 հոկտեմբեր 2021

2021 թ. հոկտեմբերի 24-ին իրանահայ գրողների միության ներկայացուցիչները՝ Վարանդ Քուրքչյանը, Էդվարդ Հարությունյանը, Ռուբեն Ավագյանը, Աշխեն Եղիայանը և Թորգոմ Հակոբյանը, այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն և դիվանագիտական աշխատանքի ավարտման կապակցությամբ հանդիպում ունեցել դեսպան Արտաշես Թումանյանի հետ։ ՀՀ դեսպանը, անդրադառնալով իրանահայ գրողների ազգանվեր գործունեությանը, ընդգծել է Հայաստան-Իրան միջմշակութային հարաբերությունների խորացման կարևորությունը և այս ոլորտում հետագա հաջողություններ մաղթել նրանց։ Հյուրերն իրենց երախտագիտությունն են հայտնել դեսպան Արտաշես Թումանյանին իր կատարած աշխատանքի և Գրողների միության հետ արդյունավետ համագործակցության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր