00:00:00

ԱԱԾ-ն Դավիթ Տոնոյանի գործով անկատար է թողել ապրանքագիտականի եւ պայթյունատեխնիկականի մասով փորձաքննությունները

20:40, 25 հոկտեմբեր 2021

Ազգային անվտանգության ծառայությունն անկատար է թողել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով մի քանի փորձաքննություններ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ նշանակված փորձաքննությունների ընդամենը 10 տոկոսն է թողնվել։ «Նշանակում է դրանցով փորձաքննություն ընդհանրապես չպետք է կատարվի։ Դրանից հետո նոր փորձաքննություն է նշանակվել միայն տեխնիկական մասով։ Ապրանքագիտականի եւ պայթյունատեխնիկականի մասով հանվել է փորձաքննությունը»,- ասաց Հովհաննիսյանը։ Պաշտպանը հայտնեց նաեւ, որ Տոնոյանը հրաժարվում է ցուցմունք տալ։ Հովհաննիսյանն ասաց, որ Տոնոյանին կալանքի տակ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հոկտեմբերի 22-ին են ստացել եւ հայտնեց՝ այն բողոքարկելու են Վռճաբեկ դատարան։ Նշենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր