00:00:00

«Բալասանյան» դաշինքը քննարկումներ է սկսել մյուս ուժերի հետ․ ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմի

20:25, 25 հոկտեմբեր 2021

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գյումրիում ընտրությունների ընթացքը համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը  երեկվա նիստում  հաստատեց 2021 թվականի հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և հրապարակեց, թե ավագանու անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև մանդատներն ինչպես են բաշխվել: Գյումրիի ավագանու մանդատները բաշխվեցին այսպես. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն — 14 մանդատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 11 մանդատ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն — 4 մանդատ Հայաստանի Հանրապետական կուսակցություն — 2 մանդատ «Ապրելու երկիր» կուսակցություն — 2 մանդատ Սա նշանակում է, որ Գյումրիում որեւէ ուժ միանձնյա իշխանություն ձևավորել չի կարողանա։ Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան» դաշինքը ներթիմային քննարկումներ է իրականացնում, որից հետո կորոշեն հետագա քայլերի հաջորդականությունը։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ դաշինքում հակված չեն ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով «Բալասանյան դաշինքի» անդամները քննարկումներ են սկսել անցողիկ շեմը հաղթահարած մյուս քաղաքական ուժերի հետ։ Ըստ այդմ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը Գյումրու ավագանիում կունենա երկու ներկայացուցիչ հրաժարվել է կոալիա կազմել մյուս ուժերի հետ։ «Զարթոնքը» հակված է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ։ ՀՀԿ-ն, որը հանդես է գալիս ընդդիադիր դիրքերից բացառում է համագործակցությունը միայն «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Սա նշանակում է, որ առնվազն երեք այս ուժերի միավորման պարագայում հնարավոր է Գյումրիում ձևավորել իշխանություն, որի արդյունքում ՔՊ-ն Գյումրու ավագանիում կդառնա ընդդիմադիր։ Միաժամանակ մեր աղբյուրները չեն բացառում իրադարձությունների այլ զարգացում, խորհուրդ տալով սպասել ևս երկու- երեք օր, որից հետո ամեն ինչ կհստակեցվի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր