00:00:00

«Անտեսանելի ճակատի մարտիկները». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

16:22, 25 հոկտեմբեր 2021

«Անտեսանելի ճակատի մարտիկները» խորագրի տակ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը նախաձեռնում է մեր մարտիկների՝ անվանի հայ հետախույզների, հակահետախույզների, կյանքին ու գործին նվիրված հրապարակումների շարք: Դրանք մատուցման իրենց ձևի մեջ կունենան համառոտ տեղեկատվական բնույթ՝ հետագայում չբացառելով ընդհուպ առանձին հրապարակումների տեսքով լայնածավալ անդրադարձերը: Խնդրո առնչությամբ դիմում ենք ընթերցողին՝ եթե տիրապետում եք չհրապարակված նյութերի, ձեռքի տակ ունեք  լուսանկարներ, ուղղարկեք մեր էլեկտրոնային հասցեին: Ունենալով Ձեր համաձայնությունը՝ կբարձրաձայնվի Ձեր ովությունը: Հայրենիքի նվիրյալներից այսօր մեզ մոտ առաջինը համաշխարհային հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանն է: ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ԼԵԳԵՆԴԸ Գևորգ Անդրեյի Վարդանյանը (1924-2012) համաշխարհային հետախուզության երբևիցե ունեցած ամենանշանավոր դեմքերից է, ով, մասնավորապես, բացառիկ դերակատարություն է ունեցել 1943 թվին Թեհրանում «Մեծ եռյակի» անվտանգությունն ապահովելու հարցում: Սակայն իր բացառիկությամբ հանդերձ սա նրա իրադարձություններով հարուստ կենսագրության դրվագներից ընդամենը մեկն է: Մեկ հատկանշական փաստ ևս անվանի հետախույզի անցած ուղուց: Գևորգ Վարդանյանը Խորհրդային Միության անլեգալ հետախուզության առաջին աշխատակիցն է, ով խաղաղ պայմաններում արտասահմանում կատարած աշխատանքի համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Գևորգ Վարդանյանը և նրա կինը` Գոհար Վարդանյանը, հայ ազգի այն մեծություններից են, որոնց կերպարն աճող  սերնդի համար պետք է ունենա դաստիարակչական հզոր նշանակություն, նպաստի, որ երիտասարդները ձգտեն ծառայության անցնել ազգային անվտանգության համակարգում և իրենց անմանցորդ մասնակցությունը բերեն մեր հայրենիքի անվտանգային խնդիրների լուծմանը: Այս առումով կարևորում ենք ազգային անվտանգության վարչական շենքի Խանջյան-Նալբանդյան մուտքի մոտ  Գևորգ և Գոհար Վարդանյանների արձանը  և ՀՀ ԱԱԾ զինանշանը  տեղադրելու մասին ՀՀ կառավարությանը դեռևս տարիներ առաջ արված առաջարկը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց: ՀՀ իշխանություններին և հատկապես ՀՀ նախագահին դիմելով, ով անձնապես է ճանաչել Վարդանյան ընտանիքին, կրկին կոչ ենք անում իրականացնել առաջարկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր