00:00:00

Այցելեցինք ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր. Ռուստամ Բաքոյան

19:46, 25 հոկտեմբեր 2021

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. Օրեր առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, համանուն հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այցելեցինք ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր` տեղում ծանոթանալու պաշտպանական դիրքերի ինժեներական կառույցներին, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ծառայության պայմաններին և այլ խնդիրների։ Տեղեկանալով զինծառայողների և սպայակազմի մտահոգություններին ու առաջարկություններին, պատասխանեցինք նրանց հարցերին, առաջադրելով հնարավոր լուծումներ։ Հետևեցինք և ծանոթացանք եռամսյա հավաքների կազմակերպման, կանոնակարգման և անցկացման աշխատանքների ընթացքին և կարգին` միաժամանակ ուսումնասիրելով և քննարկելով դրանց առնչվող խնդիրները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր