«2022 թվականի բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ»,- այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով բյուջեի նշանային կետերից մեկը:

«Մեր նախընտրական խոստումներից մեկի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի ՀՀ կառավարությունը կաջակցի ամիսը 50 հազար դրամ ֆինանսական աջակցության ձևով, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարեկան դառնալը»,- ասաց վարչապետը և հավելեց, որ այս ծրագիրը մեկնարկում է. «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր և շատ սիրելի ծրագիր է: Ես կարծում եմ, որ սա իսկապես մեր նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցություն, այն ընտանիքներին, որոնք ունեն արդեն երկու երեխա, կաջակցի, որպեսզի նրանք բազմազավակ ընտանիք դառնալու հարցում որոշում կայացնեն»: