00:00:00

Խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը. իրավիճակը շարունակում է մնալ լարված. Առողջապահության նախարարություն

12:34, 25 հոկտեմբեր 2021

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է` կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք, պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով, պահել սոցիալական հեռավորություն, հաճախակի օդափոխել փակ տարածքները։ Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։ «Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ», - նշել են նախարարությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր