00:00:00

Սեբաստիա փողոցում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք տեղում մահացել են. shamshyan.com

14:09, 25 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր