Կորոնավիրուսային վարակը ամենից հաճախ գրոհում է թոքերը, անոթների էնդոթելիումը, լյարդն ու աղիները, «Վեստի ՖՄ» ռադիոկայանի եթերում պատմել է ինֆեկցիոնիստ Եվգենի Տիմակովը:
«Կորոնավիրուսը մի քանի սիրելի օրգաններ ունի։ Դրանք են թոքերը, անոթների էնդոթելիումը, որտեղ ահռելի քանակությամբ ընկալիչներ կան, որոնցում այն բազմապատկվում է։ Դա է պատճառը, որ հաճախ լինում են անոթային ռեակցիաներ և թրոմբային գոյացություններ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ բացատրել է բժիշկը։
Մասնագետը նշել է, որ վիրուսն ակտիվորեն ազդում է աղիների և լյարդի վրա, քանի որ այնտեղ նույնպես մեծ քանակությամբ ռեցեպտորներ կան: Այս դեպքում, հիվանդների մոտ լյարդը երրորդ տեղում է, իսկ երեխաների մոտ՝ աղիները։