00:00:00

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին

04:00, 25 հոկտեմբեր 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, արձակագիր, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 16-ին։ Այս տարի նա կդառնար 75 տարեկան։ Սիրադեղյանը արդեն ավելի քան 20 տարի Հայաստանում չէր և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր