00:00:00

Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն չկա

19:00, 24 հոկտեմբեր 2021

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն մինչ այժմ չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը: «Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, բայց մինչեւ այժմ ոչ մի նորություն չկա»,-ասաց նա: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է եւ հունվարից ծառայում է Վարդենիսում։ Զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել: Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: news.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր