00:00:00

Ով քանի մանդատ կունենա Գյումրու ավագանիում

19:52, 24 հոկտեմբեր 2021

Գյումրիում ընտրությունների ընթացքը համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր նիստ գումարեց, որով հաստատեց 2021 թվականի հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և հրապարակեց, թե ավագանու անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև մանդատներն ինչպես են բաշխվել: Նիստի սկզբում թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին քաղաքակիրթ պայքար մղելու, նաև այն բանի համար, որ ոչ մի միջադեպ տեղի չունեցավ ընտրությունների ամբողջ ընթացքում: Գյումրիի ավագանու մանդատները բաշխվեցին այսպես. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն — 14 մանդատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 11 մանդատ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն — 4 մանդատ Հայաստանի Հանրապետական կուսակցություն — 2 մանդատ «Ապրելու երկիր» կուսակցություն — 2 մանդատ Արդյունքներն ամփոփելու որոշումը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունեց միաձայն: Մանդատ ստացած թեկնածուների անվանական ցանկը կհրապարակվի հոկտեմբերի 28-ին, մինչ այդ թեկնածուները եթե ինքնաբացարկ են հայտնելու, դրա համար հանձնաժողովին պետք է դիմեն մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 14.00-ն: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուն պետք է հոկտեմբերի 28-ին անպայման ներկա գտնվի մանդատներ տրամադրելու արարողությանը, այլապես նրա ինքնաբացարկն օրինական չի համարվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր