00:00:00

Մովսես գյուղում «UAZ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժածներ չկան

02:36, 24 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մովսես գյուղի վերջնամասում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Պ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր