00:00:00

Երևանում «Opel»-ներ են բախվել. շրջված «Opel»-ի վարորդն ամենաբարձր աստիճանի խմած է եղել

01:32, 24 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմանում Շիրակի փողոցում, «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Գարրի Օհանջանովի վարած «Opel» և Արամ Բալթայանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Գ. Օհանջանովի «Opel»-ը գլխիվայր շրջվել է: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդներին, վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, նշելով՝ որ իրենց լավ են զգում: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ըստ աղբյուրի՝ 2 վարորդները պարեկի կողմից ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Գ. Օհանջանովը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, և նա տեղում զրկվել է ավտոմեքենան վարելու իրավունքից և նրա նկատմամբ կազմվել է վարչական ակտ, մյուս վարորդը եղել է սթափ: Ըստ աղբյուրի՝ Opel-ը շահագործվում է որպես տաքսի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր