00:00:00

Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ սահմանազատման գծի մոտակայքում

16:15, 23 հոկտեմբեր 2021

Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման զինծառայողները 2 հա տարածք են մաքրել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Ականազերծման աշխատանքների ժամանակ ռուս զինվորականները տարբեր մոտեցումներ են դրսևորում, այդ թվում՝ ձեռքով իրականացվող ականազերծումը , ականներ որոնող շների ներգրավումը, մեխանիկական համակարգերի կիրառումը, ինչպես նաև ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրների օգտագործումը: Ինչպես հաղորդվում է, զինծառայողներն ամեն օր մարզում են ականի որոնումներ իրականացնող շներին՝ ծառայողական հմտությունների բարելավման նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր