00:00:00

Վթար Երեւան-Սեւան ճանապարհին, կա զոհ և տուժած․ ԱԻՆ

02:54, 23 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լեռնանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած։
ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Vaz-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Պ․ ծնված 1948 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևոր Մ․Ա․-ի դին դուրս բերել և հանձնել շտապօգնության ավտոմեքենային։
Լուսանկարը՝ Shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր