Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, տրակտորը շրջվել է և փլուզել պատը։

Ինչպես հայտնում է Shamashyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 50/1 հասցեում գտնվող «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում «GՏB» մակնիշի տրակտորը, որը վարել է Ռաֆիկ Խաչատրյանը, աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է, ապա բախվել քարե պարսպին, ինչի հետևանքով մոտ 25 քմ քարե պարսպի հատվածը փլուզվել է։