00:00:00

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ford-ը բախվել է շինության պատին. խաղալիքների խանութն ու դեղատունը խոշոր չափի վնաս են կրել

10:59, 22 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել Ազատության պողոտա թիվ 11 շենքի պատին; Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել են խոշոր չափի նյութական վնաս։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ մինչ պարեկների ժամանումը, վարորդին օգնություն են ցուցաբերել դեղատան և խաղալիքների խանութ-սրահի աշխատակիցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր