00:00:00

«Հրապարակ»․ ՀՀԿ-ականը՝ ՔՊ-ի թեկնածու. ՔՊ-ականների համար «քավորը սրբություն է»

13:32, 22 հոկտեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկար փնտրտուքից հետո ՔՊ-ն վերջապես կողմնորոշվել է Արթիկի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Մեր աղբյուրներն ասացին, որ ՔՊ-ականների ընտրությունը կանգ է առել գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանի վրա։ Բանն այն է, որ ՀՀԿ անդամ, նախկինների օրոք ընտրված քաղաքապետը դարձել է նաեւ ՔՊ-ի սրտի թեկնածուն` երկու պատճառով։ Առաջինն այն է, որ հոկտեմբերի 17-ի ընտրությունները ՔՊ-ին մտածելու տեղիք են տվել, որ թեկնածուն պետք է լինի ուժեղ եւ տեղի բնակչության կողմից ընդունված: Երկրորդ` ոչ պակաս կարեւոր հանգամանքն այն է, որ Մխիթար Վարագյանի՝ Ղազախստանում ապրող գործարար, մեծահարուստ եղբայր Դավիթ Վարագյանը Նիկոլ Փաշինյանի սիրելի Հայկ Սարգսյանի` ԱԺ պատգամավորի, հարսանիքի քավորն է, իսկ ՔՊ-ականների համար «քավորը սրբություն է»` Հայկ Ղալումյանի օրինակով։ Այսպես ասած` աստղերը համընկել են, եւ Մխիթար Վարագյանի բախտը բացվել է: Վարագյանը, կարելի է ասել, ՀՀԿ-ական-ՔՊ-ական է։ Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել Մխիթար Վարագյանի հետ, ով նախ ասաց, որ իրեն հարմար չէ խոսելը, իսկ հետո ուղղակի անտեսեց մեր հեռախոսազանգերը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր