00:00:00

Երևանում 33-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին, այնուհետև անցել մայթով, հարվածել Toyota-ին ու Nissan-ին. shamshyan.com

01:59, 22 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Աննա Գևորգյանը իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել  պողոտայում դիտահորերը փոխող Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով  և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաներին: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն ստանալ, ապա վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինս ստացել է 2 ոտքերի բաց կոտրվածք, վնասվել է նաև նրա փայծաղը:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  մինչ բժիշկների ժամանումը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնություն է  ցուցաբերել վթարված Nissan-ի վարորդը, ով Արցախյան  44-օրյա պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, որտեղ էլ վիրավորում է ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր