00:00:00

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ

22:17, 21 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակը՝ կարեւորելով ԵԽ-ի հետ համագործակցությունը եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽ եւ ԵԽԽՎ մոնիտորինգային կառույցների դերակատարությունը եւ նախաձեռնած բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Վեհաժողովի կողմից 2021թ. հունիսին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը եւ տրված բարձր գնահատականին: Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին եւ հետպատերազմյան իրավիճակին: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց պատանդության մեջ պահել՝ ոմանց դեմ հարուցելով կեղծ քրեական գործեր: Օրենսդիր մարմնի նախագահն ընդգծել է ԵԽԽՎ-ի կողմից այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը: Քննարկվել են մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանն առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր