00:00:00

Մարտավարական զորավարժություն. հայտնաբերել և խոցել են պայմանական հակառակորդի կրակակետերը

21:38, 21 հոկտեմբեր 2021

Անձնակազմի դաշտային վարժվածության բարձրացման, գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության զարգացման նպատակով հոկտեմբերի 21-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն։ ՊՆ-ից  հայտնում են, որ ստորաբաժանումները, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել և խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված  անձնակազմի պատրաստության և փոխգործակցության կազմակերպման մակարդակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր