«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր կազմակերպված քննարկման ընթացքում արցախահայերի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ առանձնացրինք մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն․
• Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցների կարգավիճակի,
• Սոցիալական օգնության ծրագրերի ոչ թիրախային լինելու և պատկան մարմինների կողմից արձագանքի բացակայության,
• Արցախի ճանաչման և բանակցային գործընթացի մասին տեղեկատվության հստակության բացակայության,
• Շուշիի աշխարհազորի աշխատավարձ ստանալու,
• Կացարանների, Արցախում հյուրանոցների վճարների կտրուկ աճի,
• Բռնի տեղահանվածների համար հատուկ ճամբարների ստեղծման հարցերը։
Հանդիպման մասնակիցների կողմից հատուկ ընդգծվեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը, և ինչպես նշեցի հանդիպման ընթացքում հարցը առաջիկայում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
Հետևողական եմ լինելու, որ նշված խնդիրները հասնեն իրենց հասցեատերերին և հաջորդ հանդիպման ժամանակ արդեն կամփոփենք, թե ինչ առաջընթաց ենք գրացել և որ ուղղություններով պետք է շարունակենք մեր հետագա աշխատանքը»։