00:00:00

Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի ԼՂ-ում հումանիտար աջակցության հարցը

21:06, 21 հոկտեմբեր 2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին հանդիպում կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ: Այս մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ մշտական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիայում, Աֆղանստանում, Եթովպիայում, Եմենում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի գծով հումանիտար աջակցություն տրամադրելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր