00:00:00

ԱԱՏՄ-ն կստուգի նաև բժշկական լաբորատորիաները․ խախտումը կրկնողը տուգանք կվճարի

19:58, 21 հոկտեմբեր 2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև բժշկական լաբորատորիաները։ ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։ Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝ • մարդկանց կուտակումները, • դիմակ չկրելը, • սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։ Տեսչական մարմինը լոբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։ Զգուշացում լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (այդ թվում՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնողներ լաբորատորիաներ)՝ Տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր