00:00:00

Իշխանությունները փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե ֆեյքերի դեմ պայքարելով, այլ՝ լրատվամիջոցների. Վարդևանյան

19:23, 21 հոկտեմբեր 2021

Բնական է, որ ցանկացած իշխանություն փորձում է միշտ հեռու մնալ կամ սահմանափակել խոսքի ազատությունը, բայց այս իշխանությունները պետք է տարբերվեին դրանով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Ընդդիմությունից գալ իշխանություն և վերածվել իրավունքի տեսության մեջ հատնի  «левиафан» հասկացության, իսկապես աբսուրդի ժանրից է: Ես վստահ եմ, որ ԶԼՄ ներկայացուցիչները վերջին 3 տարվա ընթացքում տեսել են, թե ինչպիսի գրոհներ են տեղի ունեցել լրատվամիջոցների նկատմամբ հենց իշխանությունների կողմից, նաև՝ թե իշխանություններն ինչ անհանդուրժող են քննադատությանը, ինչն էլ արտահայտվել է այս օրենքի նախագծով»,-ասաց նա: Վարդեւանյանի խոսքով, իշխանությունները փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե ֆեյքերի դեմ պայքարելով, այլ՝ ԶԼՄ-ների դեմ պայքարելով. «Այսինքն՝ ոչ թե ասում են անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ ասում են՝ անանուն դոմեյնին հղում տալն է խնդիր», - ասաց Արամ Վարդևանյանը։ Նա ասաց, թե ԶԼՄ-ն իր գործունեության մեջ պետք է ազատություն ունենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր