00:00:00

Վթարից հետո, որը մարդու կյանք է խլել, Քսենիա Սոբչակի YouTube-յան ալիքը դադարեցրել է նոր տեսանյութերի թողարկումը

20:26, 11 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Լրագրող Քսենիա Սոբչակի «Осторожно, Собчак!» YouTube-յան ալիքը դադարեցրել է աշխատանքը, հայտնում է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Մասնավորապես պարբերականը նշում է, որ Սոբչակի ալիքում հարցազրույցներն ու վավերագրական ֆիլմերը հրապարակվում էին երկուշաբթի օրերին։ Սակայն հոկտեմբերի 11-ին նոր տեսանյութ չի թողարկվի։ Դա առաջին հերթին վերաբերում է «Осторожно: Собчак» նախագծի թողարկմանը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որում եղել է Սոբչակը, Ադլեր-Կրասնայա Պոլյանա ճանապարհին տրանսպորտային պատահարի մասնակից է դարձել։ Այն դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի։ «Volkswagen»-ի 35-ամյա ուղեւոր կինը մահացել է։ Հեռուստահաղորդավարուհին վթարից հետո լքել է դեպքի վայրն ու հեռացել է Մոսկվա։ Նա հայտարարել է, որ լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, քանի որ ցանկացած դեպքում չէր կարողանա օգնել ոտժածներին։ Մոսկվա վերադառնալուց հետո նա գնացել է Ռուբլյովկայում գտնվող հոսպիտալ։ Սոբչակի մոտ փակ գանգուղեղային վնասվածք է ախտորոշվել եւ ուղեղի ցնցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր