00:00:00

Կոտայքի մարզը յուրահատուկ մոտեցում ունի ռազմահայրենասիրական դաստիարակության նկատմամբ

14:23, 07 հոկտեմբեր 2021

«Արմենիան Արմ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունն ու նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բարձրաստիճան սպաների և գեներալ- լեյտենանտ Մուրազ Սարգսյանի հետ այցելել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 5 և թիվ 10-ը դպրոցներ։ Սպայական կազմը ներկաների հետ հանդիպմանը ներկայացրել են զինված ուժերի անցած ուղին։ ՀԿ-ի ներկայացուցիչները մի շարք նվերներ են հանձնել դպրոցականներին, այդ թվում և Մուրազ Սարգսյանի հեղինակային գիրքը։ Սա «Արմենիան Արմ» հասարակական կազմակերպության՝ դպրոցներ այցելու առաջին փորձը չէր։ Կազմակերպիչները բարձր են գնահատում Կոտայքի մարզպետարանի՝ համատեղ աշխատելու և հանդիպումը պատշաճ կազմակերպելու նախաձեռնությունը։ Դպորցականները ևս ջերմ ընդունելության են արժանացրել ներկաներին, շնորհակալություն հայտնել ռազմահայրենասիրական դաստիարակությունը դպրոցներում ավելի ամրապնդելու, մատաղ սերնդին դաստիարակելու հարցում։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր