00:00:00

ՊՆ-ն վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռը խոցվել են միայն հակառակորդի կողմից

13:41, 07 հոկտեմբեր 2021

Ռուսաստանի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված «Փոթորիկ Կովկասում» վերլուծական ժողովածու էր հրապարակել՝ բացահայտելով, թե ինչ է կատարվել Արցախյան պատերազմում։ Նշվել էր, որ պատերազմի ժամանակ հայկական ՌՕՈւ ՍՈւ-25 չորս գրոհային և մեկ ուղղաթիռ խոցել են հենց յուրային ՀՕՊ ուժերը։ Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով մեկնաբանություն տրամադրել տվյալ հրապարակման վերաբերյալ։ Պաշտպանության նախարարությունից Aysor.am-ին հայտնել են, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից։ «Ուսումասիրության արդյունքներից ելնելով հայտնում եմ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռը խոցվել են հակառակորդի կողմից», - ասված է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի պատասխանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր