00:00:00

Ի դեպ Շուշի քաղաքում շենք չկառուցելու զառանցանքների մասին․ Վահան Բաբայան

19:11, 06 հոկտեմբեր 2021

Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանն անդրադառնալով Շուշի քաղաքում շենք չկառուցելու Փաշինյանի հայտարարություններին, գրում է․ «Ի դեպ Շուշի քաղաքում շենք չկառուցելու զառանցանքների մասին Ով չգիտի ասեմ ինչ է կառուցվել և վերականգնվել Շուշիում հատկապես վերջին տարիներին: 2010թ վերակառուցվել է Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը: 2016թ Գիշերօթիկ մանկապարտեզի կառուցումը Շուշիում : Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի հիմնումը Շուշի քաղաքում տեղի է ունեցել 2016թթ. Շուշի քաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցի վերակառուցում, 2009-2012թթ. Շուշի Քաղաքի Ջրամատակարարման Համակարգի Կառուցում, 2009-2013թթ. Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի բարեկարգում 2011թ Շուշի քաղաքի Հախումյան փողոցի բարեկարգման-վերակառուցման աշխատանքներ 2010թ Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի բարեկարգում 2009 Շուշի քաղաքի Գ. Նժդեհ և Ա. Մանուկյան փողոցների բարեկարգում 2009թ Շուշի Քաղաքի բնակելի շենքերի տանիքների վարակառուցում 2010թ Շուշիի գրադարանի հիմնանորոգում 2015թ Խանդամիրյան թատրոնն (2008 թ.) ու մշակույթի և երիտասարդության կենտրոնը: Շուշիում վերագործարկվել էր գորգագործական ֆաբրիական, որն ուներ 30-40 աշխատող,բացվել էր գորգագործների թանգարան: Շուշիում գործել են «Ավան Պլազա», «Նոյան Տապան», «Շուշի» և «Գրանտ հոթել» բարձրակարգ հյուրանոցները: Եվ սա դեռ շատ քիչ բան եմ ասում այն ահռելի կատարված աշխատանքներից,որոնք արվել էին վերջին տարիներին իսկ այսօր ցինիկաբար ներկայացվում է,որ բան չի արվել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր