00:00:00

Ամերիաբանկի հատուկ առաջարկը նորաբաց «Հրազդան» մասնաճյուղի նոր հաճախորդների համար

23:04, 06 հոկտեմբեր 2021 Տնտեսություն

Ամերիաբանկը Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 139 հասցեում բացեց իր նոր`«Հրազդան» մասնաճյուղը: Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Հրազդան» մասնաճյուղում մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ: «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները. Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.
  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
  • VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)
Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
«Հրազդան» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող հյուրընկալ անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները: «Ամերիաբանկ» ՓԲԸ Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով; Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:  
Տնտեսական
 
Տնտեսական

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր