00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խումբը այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը. Իտարլիայի նախագահը՝ Արմեն Սարգսյանին

15:41, 06 հոկտեմբեր 2021

ԵԱՀԿ Մինսկի խումբը այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հռոմում Հայաստանի նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան։ «Խոսեցինք ԼՂ հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում գտնել մասին։ Բնականաբար, վերահաստեցինք, որ Մինսկի խումբը այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը»,-ասա նա՝ հավելելով, որ իր աջակցությունն է հայտնում հակամարտության ողջ ընթացքում եւ վերջին պատերազմում զոհվածների հարազատներին։ «Իտալիան խրախուսում է երկու երկրներին գտնել ճիշտ երկխոսություն, նպաստել տարածաշրջանի զարգացմանը»,-ընդգծեց Մատարելլան: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պետական այցով գտնվում է Իտալիայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր