00:00:00

Սիմոն Բաբայանը ստանձնեց պաշտոնը. Արա Զոհրաբյանը դարձավ Փաստաբանական դպրոցի տնօրեն

14:36, 06 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Սիմոն Բաբայանը երեկ ստանձնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը: Նա ՀՀ Փաստաբաների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ դադարեցրել է պաշտոնավարումը Փաստաբանական դպրոցում: Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի գործընկերներ, ՀՀ Փաստաբաների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ այսօրվանից դադարեցրել եմ պաշտոնավարումս Փաստաբանական դպրոցում: Շնորհակալություն եմ հայտնում Փաստաբանական դպրոցի աշխատակազմին և դասախոսական անձնակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իմ առաջարկով, Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնում` կառավարման խորհրդի միաձայն որոշմամբ, ընտրվել է Արա Զոհրաբյանը: Անգնահատելի է նրա ավանդը Փաստաբանների պալատի զարգացման, Հայաստանում փաստաբանության և դրա անբաժանելի ինստիտուտների՝ այդ թվում Փաստաբանական դպրոցի կայացման գործում։ Արա Զոհրաբյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, ունի երկարամյա դասավանդման փորձ, նրա ակտիվ մասնակցությամբ են մշակվել Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացի կանոնակարգումները: Համոզված եմ` Արա Զոհրաբյանի ղեկավարման ներքո ապահովվելու է Փաստաբանական դպրոցի զարգացումը: Բեղմնավոր և արգասաբեր աշխատանք եմ մաղթում նրան»: Իր հերթին Արա Զոհրաբյանը նշել է, որ ՀՀ փաստաբանական դպրոցը փաստաբանության ինստիտուտի առանցքային և անբաժանելի միավորն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր