00:00:00

Չկա խաղաղության օրակարգ, կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ

12:52, 02 հոկտեմբեր 2021

Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։ Ինչու՞։ Ասեմ…: Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Կապիտուլյացիայից հետո և կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։ Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։ Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։ Նրանք, ինչպես նոյեմբերի 9-ից հետո, ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց պարտավորությունը չեն կատարելու։ Հայաստանի իշխանությունն, ինչպես հունվարի 11-ին,այս անգամ եւս մնալու է դիտորդի դերում։ Չի կարելի թուրքերի և ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ, երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։ Չկա խաղաղության օրակարգ, կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ, որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկումը»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր