00:00:00

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրությանը

11:34, 02 հոկտեմբեր 2021

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Դրանսի քաղաքի մշակութային կենտրոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: Միջոցառմանը ներկա էին Դրանսիի քաղաքապետ Օդ Լագարդը, Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, միջոցառման հանձնակատար Կլեր Մուրադյանը։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» դրաման։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և շեշտել նման միջոցառումների առանձնակի կարևորությունը՝ գալիք սերունդների կրթության և ցեղասպանությունների կանխարգելման հարցերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր