00:00:00

Արարատի մարզում Toyota Vitz-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կան վիրավորներ

10:27, 02 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ, գրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր