00:00:00

Հայտնի է դարձել Վրաստանի վարչապետի՝ Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը

11:49, 29 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր աշխատանքային այց կկատարի Ադրբեջան, որի շրջանակում առանձին հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այցի շրջանակում միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ կկայանա՝ Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերի նախագահությամբ, ինչից հետո համագործակցության մասին հուշագրեր կստորագրվեն: Վրաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետի տեղակալ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան և կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր