00:00:00

Բեռլինում Մերկելի հայտնի ժեստով գովազդային պաստառ է տեղադրվել

23:58, 28 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Գերմանիայում կոմերցիոն ընկերություններն ակտիվորեն կիրառում են կանցլեր Անգելա Մերկելի կերպարն իրենց գովազդներում: Դրանց թվում է ներքնակներ վաճառող ընկերությունը, որն առաջարկում է «մայրիկին» մի քիչ հանգստանալ 16 տարվա ծանր աշխատանքից հետո: Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գովազդային պաստառներից մեկի վրա պատկերված է Մերկելի հայտնի ժեստը (մատների ծայրերով միմյանց միացված ձեռքերը), որը շեղանկյան են նմանեցնում: Իսկ կողքի պաստտառին պատկերված է ներքնակի լուսանկարը և գրություն. «Ողջույն, մայրիկ: 16 տարվա ծանր աշխատանք. այժմ դու մի քիչ հանգստի ես արժանի»: Գովազդը տեղադրված է Բեռլինի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ են կայացել, որոնց արդյունքում հաղթող է ճանաչվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ առաջ անցնելով իշխող դաշինքից: 16 տարի կանցլերի պաշտոնը զբաղեցրած Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ առաջադրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր